Եվրախորհրդարանը հաստատել է Եվրամիություն-Ռուսաստան քաղաքական հարաբերությունների վիճակի մասին զեկույցը, համաձայն որի՝ Ռուսաստանն այլևս չի կարող համարվել «ռազմավարական գործընկեր»:
Զեկույցում ասված է նաև, որ Եվրամիությունը չի կարող նախատեսել վերադարձ Ռուսաստանի հետ սովորական գործընկերության, քանի դեռ Մոսկվան ամբողջությամբ չի իրականացրել 2015 թվականի Մինսկի համաձայնագիրը՝ ուղղված Արևելյան Ուկրաինայում խաղաղության հաստատմանը, և չի վերականգնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։
Փաստաթուղթը պարտադիր իրավական ուժ չունի, սակայն արտահայտում է Եվրախորհրդարանի դիրքորոշումը: