Այս շաբաթ Երևան կայցելի Վրաստանի նախագահը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի, արխիվ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չորեքշաբթի երկօրյա այցով կժամանի Երևան:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, Զուրաբիշվիլին Հայաստան է գալիս նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով:

Զուրաբիշվիլին ընտրվել է անցած տարեվերջին, ավելի վաղ՝ փետրվարի վերջին նա առաջին տարածաշրջանային այցով մեկնել էր Ադրբեջան: