Օդի ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա, մինչև մարտի 12-ը տեղումներ չեն սպասվում

Երևանյան համայնապատկեր, արխիվ

Այսօր ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային շրջաններում` անձրևի տեսքով:

Մարտի 9-12-ը Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը մարտի 9-11-ը աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով:

Երևանում այսօր ցերեկը, մարտի 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: