Ըստ մամուլի՝ Հյուսիսային Կորեան վերսկսել է հրթիռային կայանի շինարարությունը

Հարավային Կորեայի մամուլը և կորեական հարցերով մասնագիտացված ամերիկյան հետազոտական երկու կազմակերպություններ հաղորդում են, որ Հյուսիսային Կորեան վերսկսել է հրթիռային կայանի շինարարությունը:

Այդ լուրերից հետո ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն ասել է, թե Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերի վերականգնման դեպքում Միացյալ Նահանգները կխստացնի պատժամիջոցները Փհենյանի հանդեպ:

Փետրվարի 28-ին Վիետնամում տեղի ունեցավ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի երկրորդ գագաթնաժողովը: Կողմերը բաժանվեցին առանց կոնկրետ համաձայնությունների: