Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Մարտունու ղեկավարության հետ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Մարտունի քաղաք, որտեղ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմի ղեկավարության հետ:

Քննարկվել են Մարտունու շրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել բանակից զորացրված սպաներին աշխատանքով ապահովելու խնդիրներին:

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք: