Առողջապահության նախարարն աշխատանքային այցով Արցախում է

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով գտնվում է Արցախում` ծանոթանալու տեղի առողջապահական խնդիրներին, ինչպես նաև համատեղ լուծման ուղիներ փնտրելու:

Ըստ Առողջապահության նախարարության, այցը կազմակերպվել է Արցախի առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հրավերով:

Եռօրյա այցի շրջանակներում Արսեն Թորոսյանը հանդիպելու է Արցախի պետական նախարարին, առողջապահության և պաշտպանության նախարարներին:

Միաժամանակ, Արսեն Թորոոսյանն այցելելու է շրջանային բժշկական կենտրոններ և զինվորական հոսպիտալներ: