Եղեգնաձորի, Վայքի և Գորիսի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Եղեգնաձորի, Վայքի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, մարտի 3-ի ժամը 17:00-ի դրությամբ, ձյուն է տեղում, տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը։

Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ են:

Ապարան-Քուչակ ճանապարհահատվածում գետնաբուք է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: