Աֆղանստանի հարավում ջրհեղեղի հետևանքով շուրջ 20 մարդ է զոհվել

Աֆղանստանի հարավում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով շուրջ երկու տասնյակ մարդ է զոհվել՝ այդ թվում երեխաներ:

ՄԱԿ-ի հումանիտար օգնության պաշտոնյաները հայտնում են, որ ևս տասը մարդ անհետ կորած են համարվում:

Հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով Կանդահար քաղաքում ավելի քան 2000 տուն է վնասվել: