Ղրղըզստանի դատարանը պարտավորեցրել է երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին 1400-ական դոլարի փոխհատուցում վճարել երեք նախկին պաշտոնյաների՝ նրանց «բարի համբավը արատավորելու համար»:
Աթամբաևի դեմ դատական հայց էին ներկայացրել խորհրդարանի նախկին խոսնակը, Ազգային անվտանգության կոմիտեի նախկին ղեկավարն ու նախկին գլխավոր դատախազը, երբ նախկին նախագահը հեռուստաեթերում նրանց մեղադրել էր խոշոր կոռուպցիայի և ապօրինի հարստացման մեջ:
Աթամբաևի պաշտպանները հայտարարել են, թե կբողոքարկեն դատարանի որոշումը: