Հայաստանը Ռուսաստանին համարել և համարում է իր ռազմավարական գործընկերը. Արարատ Միրզոյան

Your browser doesn’t support HTML5

Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանը այսօր Ռուսաստանի Դաշնության խորհրդում իր ելույթում հիշատակել է Սումգայիթում 1988-ին տեղի ունեցած ոճրագործությունները, ինչպես նաև իր մտահոգությունն է հայտնել այն փաստով, որ երեկ ռուսաստանցի պատգամավորները Բաքվում մասնակցել են հակահայկական ցույցին։