Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման

Բանտ Ադրբեջանում, արխիվ

Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանը այսօր 20 տարվա ազատազրկման է դատապարտել անցած տարվա ամռանը Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին: Համաձայն դատավճռի՝ Ղազարյանը պետք է պատիժը կրի խիստ ռեժիմով հաստատությունում, հաղորդում է ադրբեջանական Oxu.az ինտերնետային պարբերականը:

Ադրբեջանը պնդում է, թե 35-ամյա Կարեն Ղազարյանը հայ հետախույզ է, որին գերեվարել են դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ: Հայկական կողմը հայտարարում է, որ այդ պնդումն ապատեղեկատվություն է և բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, Ղազարյանը երբեք չի ծառայել հայկական Զինված ուժերում, քանի որ ունի հոգեկան խնդիրներ: