«Մեծ Բրիտանիայի` ԵՄ-ն լքելու գործընթացը կարող է երկարաձգվել ևս երկու տարով», - տեղեկացնում է բրիտանական The Guardian պարբերականը` վկայակոչելով Լոնդոնի և Բրյուսելի միջև ընթացող բանակցություններին մոտ կանգնած աղբյուրները:
Թերթի տեղեկություններով՝ այս հեռանկարն ակտիվորեն քննարկվում է հատկապես ԵՄ ղեկավարների շրջանում:
«Եթե այս ծրագիրը կյանքի կոչվի, որևէ անցումային շրջան չի սահմանվի: Մեծ Բրիտանիան պարզապես կհետաձգի «Բրեքզիթ»-ը` բանակցությունների միջոցով փորձելով լուծել վիճահարույց բոլոր հարցերը: Խոսքը, նախևառաջ Իռլանդիայի և Մեծ Բրիտանիայի սահմանի վիճահարույց խնդրի լուծմանն է վերաբերում», - գրում է The Guardian-ը: