Վաշինգտոնը հետաձգում է ԱՄՆ ներկրվող չինական ապրանքների վրա սահմանված մաքսատուրքերի բարձրացումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Չինական արտադրության ապրանքների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվում է։ Այդ մասին անցած գիշեր Թվիթերում գրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ նման որոշման պատճառը «Չինաստանի հետ կայացած խիստ արդյունավետ բանակցություններն էին»:

Ավելի վաղ Թրամփը Սպիտակ տանը հանդիպել էր Չինաստանի փոխվարչապետ Լյու Հեի հետ:

Նախապես ենթադրվում էր, որ ԱՄՆ ներկրվող չինական ապրանքների մաքսատուրքերի կբարձրացվեն արդեն մարտի 1-ից: