Մոլդովայում այսօր խորհրդարանական ընտրություններ են

Շենքեր Քիշնևում, որոնց վրա փակցված են թեկնածուների նախընտրական պաստառները, 13 փետրվարի, 2019թ․

Մոլդովայում խորհրդարանական ընտրություններ են, որոնք կարող են որոշել՝ որ ուղղությամբ է շարժվելու երկիրն` արևմտյա՞ն, թե՞՝ ռուսական:

Հարցումները վկայում են, որ առաջատարը Սոցիալիստական կուսակցությունն է, որն առաջնորդում էր Մոսկվայի հետ սերտ կապերով հայտնի Իգոր Դոդոնը` նախագահի պաշտոնը ստանձնելուց առաջ:

Նույն այդ հարցումների համաձայն, սակայն, ռուսամետ կուսակցությունը չունի բավարար աջակցություն` մեծամասնություն ձևավորելու համար: Վերջինիս հիմնական մրցակիցը եվրոպամետ ուժերն են` իշխող Դեմոկրատական կուսակցությունն ու ընդդիմադիր ACUM դաշինքը:

Քվեարկությունն անցնում է երկրում հնչող մեղադրանքների ֆոնին, ըստ որոնց, Ռուսաստանը միջամտել է ներքաղաքական գործընթացներին:

Այսօր Մոլդովայի խորհդարանի խոսնակը կրկին պնդել է, թե Կրեմլը տնտեսական ու քաղաքական լծակներով փորձել է ազդել ընտրությունների վրա և իր նախընտրած արդյունքն ապահովել: