Հյուսիսային Մակեդոնիայում ձերբակալվել են խորհրդարանի նախկին խոսնակը և երկու նախկին նախարարներ

Մակեդոնիայի խորհրդարանի նախկին խոսնակ Տրայկո Վելյանոսկի, արխիվ

Հյուսիսային Մակեդոնիայի ոստիկանությունը ձերբակալել է խորհրդարանի նախկին խոսնակ Տրայկո Վելյանոսկիին, կրթության և տրանսպորտի նախկին նախարարներ Սպիրո Ռիստովսկիին և Միլե Յանակիեսկիին` պնդելով, որ նրանք դերակատարում են ունեցել 2017 թվականին խորհրդարանի շենք ներխուժման բռնի գործողություններում։

Երեք գործիչները կասկածվում են 2017-ի ապրիլի 27-ին ազգայնական նախկին կառավարության կողմնակիցների խորհրդարանի շենք ներխուժմանը աջակցելու մեջ։ Դատախազները հայտարարել են, որ նրանց մեղսագրվող գործողությունները «ահաբեկչական դավադրություն են սահմանադրական կարգը և անվտանգությունը խաթարելու նպատակով»: