ԱՄՆ բանագնացը աֆղանստանցիներին կոչ է անում մի կողմ դնել տարաձայնությունները

Աֆղանստանում հաշտեցման հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադ, փետրվար, 2019թ․

ԱՄՆ խաղաղության դեսպան Զալմայ Խալիլզադը աֆղանստանցիներին կոչ է արել մի կողմ դնել իրենց տարաձայնությունները և համախմբվել, մինչ Աֆղանստանում արդեն 17 տարի շարունակվող պատերազմին վերջ դնելու փորձերը մեծ թափ են հավաքում։

Վերջին ամիսներին Խալիլզադը Մերձավոր Արևելքում մի շարք ուղղակի բանակցություններ է վարել «Թալիբան» զինված խմբավորման ներկայացուցիչների հետ, թեև այդ քննարկումներում ներգրավված չէր Արևմուտքի աջակցությունը վայելող Աֆղանստանի կառավարությունը: