Բակո Սահակյանն ու Արմեն Գրիգորյանը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության հարցեր

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:

Ըստ Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, հանդիպմանը քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր: