Ահաբեկչություն Իրանի հարավ-արևելքում

Ահաբեկչություն Իրանի հարավ-արևելքում. 20 հոգի զոհվել է, մի քանի տասնյակ մարդ վնասվածքներ ստացել:

Իրանական «Իրնա» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մահապարտ-ահաբեկիչը պայթյուն է իրականացրել, որի թիրախը եղել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամները: Մինչ այս պահը որևէ խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, այլ մանրամասներ չեն հաղորդվում