Եվրամիության առաջնորդ Ժան Կլոդ Յունկերն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը համաձայնել են մինչև ամսվա վերջ կրկին հանդիպել և քննարկել Բրեքզիթի շուրջ ստեղծված իրավիճակը․ հայտարարությունը հնչել է այսօր Բրյուսելում կայացած բանակցություններից հետո, որը երկու պաշտոնյաների բնորոշել են որպես «թեժ, բայց՝ կառուցողական»:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, ԵՄ նախագահը զգուշացրել է՝ Բրյուսելը մտադիր չէ զրոյից սկսել ապահարզանի շուրջ բանակցությունները: Ի պատասխան Թերեզա Մեյը նշել է՝ սեփական խորհրդարանն իրեն մանդատ է տվել՝ այդ բանակցությունների արդյունքում ստեղծված համաձայնագիրը փոխելու համար:
Փաստացի Լոնդոնին հիսուն օր ժամանակ է մնացել Եվրոպական ընտանիքից բաժանվելու համար, սակայն մինչ օրս Միացյալ Թագավորությունը ապահարզանի շուրջ համաձայնեցված ծրագիր չունի: