Ինեսսա Գաբայանն ազատվել է ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ Ինեսսա Գաբայանն ազատվել է ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից: Համապատասխան որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Ինեսսա Գաբայանին ազատել ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ: