Փաշինյանն ընդունել է լեհական «Լուբավա» ռազմարդյունաբերական ձեռնարկության ներկայացուցիչներին

Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին և լեհական «Լուբավա» ռազմարդյունաբերական ձեռնարկության ներկայացուցիչներին:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի հաղորդման՝ կողմերը խոսել են երկկողմ հարաբերությունների խորացման կարևորության մասին։

Հանդիպմանը քննարկվել են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ ռազմարդյունաբերության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է Հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը:

Դեսպան Չեպլակը վերահաստատել է ՀՀ վարչապետին ուղղված՝ Լեհաստան այցելելու հրավերը: