«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին հրավիրել է խորհրդարան՝ ԼՀԿ խմբակցության անդամների հետ հանդիպման։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Մարուքյանը նշել է, որ արտգործնախարարին հրավիրել են Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումների, ինչպես նաև երկրի արտաքին քաղաքական այլ առաջնահերթությունների շուրջ քննարկման և մտքերի փոխանակման համար։
«Հանդիպման մասին որոշ պարզաբանումներ և տպավորություններ կփոխանցենք հանդիպման ավարտին», - գրել է Մարուքյանը։