ԱՄՆ նախագահը չի բացառում Վենեսուելայում արտաքին ռազմական միջամտության հնարավորությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառում Վենեսուելայում արտաքին ռազմական միջամտության հնարավորությունը: Այդ մասին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է CBS հեռուստաընկերության կիրակնօրյա երեկոյան եթերում:

«Չէի ցանկանա խոսել այդ մասին, սակայն միանշանակ է, որ [արտաքին ռազմական միջամտությունը] առկա տարբերակներից մեկն է», - նշել է Թրամփը:

Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչները հայտարարել էին, որ Վենեսուելայի խնդրում քննարկվում են ճգնաժամի հանգուցալուծման բոլոր տարբերակները: