Իրանի Տիեզերական հետազոտությունների կենտրոնում հրդեհի հետևանքով երեք գիտնական է մահացել

Իրանի հեռահաղորդակցության նախարար Մոհամադջավադ Ազարի Ջահրոմի, արխիվ

Իրանի Տիեզերական հետազոտությունների կենտրոնի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով երեք գիտնական է մահացել: Այս մասին երեկ հայտնել է երկրի հեռահաղորդակցության նախարար Մոհամադջավադ Ազարի Ջահրոմին՝ այլ մանրամասներ չներկայացնելով։