Մոսկովյան շենքում հրդեհի հետևանքով առնվազն չորս մարդ է մահացել

Հրդեհ, արխիվային լուսանկար

Մոսկվայի կենտրոնում գտնվող շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն չորս մարդ է մահացել:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ այրվել է շուրջ 2 հազար քառակուսի մետր տարածք:

Պաշտոնյաները նշում են, որ շենքում ավելի քան 100 բնակարան կա: