Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Հ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Սևանի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Թալին-Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածում թույլ ձյուն է տեղում:

Սիսիան-Գորիս ճանապարհահատվածը բքի և մերկասառույցի պատճառով ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար դժվարանցանելի է: Վարորդներին հորդորում ենք նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն անվաշղթաներով:

Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել տանող հատվածում գետնաբուք է:

Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: