Դոնալդ Թրամփն ու Խուան Գուայդոն հեռախոսազրույց են ունեցել

Սպիտակ տունը այսօր հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ու Վենեսուելայի իրեն ժամանակավոր նախագահ հռչակած Խուան Գուայդոն հեռախոսազրույց են ունեցել: Ըստ հաղորդագրության՝ նրանք համաձայնել են կանոնավոր շփումներ պահպանել:

Թրամփը վերահաստատել է իր ուժեղ աջակցությունը ժողովրդավարությունը վերականգնելու Վենեսուելայի պայքարին, ասել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը: