Բոլթոնը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետի հետ

ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը Բաքվում, 2018թ․

ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը երեկ հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ և շնորհակալություն է հայտնել, որ Վրաստանը Խուան Գուայդոյին ճանաչել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ:

Այդ մասին Բոլթոնը գրել է Թվիթերի իր էջում, հավելելով, որ քննարկվել են նաև երկկողմ կարևոր այլ հարցեր, ներառյալ անվտանգության ոլորտում համագործակցության հետագա ամրապնդումը: