Հայաստանի նախագահն այցելել է Հնդկաստանի դեսպանատուն՝ երկրի ազգային տոնի առթիվ

Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Հնդկաստանի ազգային տոնի առթիվ այսօր այցելել են Հայաստանում Հնդկաստանի դեսպանատուն:

Նրանք շնորհավորել են դեսպան Յոգեշվար Սանգվանին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Հնդկաստանի ողջ ժողովրդին՝ հունվարի 26-ին նշվող Հանրապետության օրվա առթիվ, մաղթելով հաջողություններ, ինչպես նաև երկու երկրների բարեկամական հարաբերությունների հետագա խորացում ու ամրապնդում, ասված է Հայաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրությունում: