Կոսովոյի վարչապետն առաջարկում է միջազգային խորհրդաժողով հրավիրել

Կոսովոյի վարչապետ Ռամուշ Հարադինայ, արխիվ

Կոսովոյի վարչապետ Ռամուշ Հարադինայն առաջարկել է միջազգային խորհրդաժողով հրավիրել՝ Կոսովոյի և Սերբիայի հարաբերությունների կարգավորման հարցով վերջնական համաձայնագիր մշակելու համար:

Երեկ Հարադինայը Ֆեյսբուք սոցիալական ցանցում մի նամակ է հրապարակել այդ առաջարկությամբ, որը, նրա խոսքով, ուղարկվել է ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա և Մեծ Բրիտանիա: