Այսօր Հայաստան կայցելի ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը

Եմ հանձնակատար Յոհանես Հանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Նյու Յորքում, 25-ը սեպտեմբերի, 2018թ․

Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը այսօր կայցելի Հայաստան։

Այցի ընթացքում հանձնակատարին կընդունեն Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հանը այսօր կհանդիպի նաև արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին, ինչից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Տե՛ս նաև այստեղ