Փարիզը պնդում է, որ Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները շրջանցող մեխանիզմը կստեղծվի առաջիկա օրերին

Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լե Միերը հայտարարել է, թե Եվրամիության և Իրանի միջև առևտրի նոր մեխանիզմը, որը հնարավորություն կտա շրջանցել Թեհրանի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցները, կստեղծվի առաջիկա օրերին:

«Առաջիկա օրերին Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատրաստվում են անկախ եվրոպական ֆինանսական հաստատություն ստեղծել: Դրա մասին պայմանագիրը կստորագրվի առաջիկա օրերին, ինչը թույլ կտա մեզ շարունակել առևտուրը Իրանի հետ նույնիսկ ամերիկացիների դժգոհության պայմաններում», -հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարարը: