Նախագահ Սարգսյանը հանդիպել է ՀՅԴ բյուրոյի նորընտիր անդամների հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 26-ին հանդիպում է ունեցել Հայ Հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի և բյուրոյի անդամների հետ:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, նախագահ Սարգսյանը շնորհավորել է նրանց և մաղթել հաջողություններ:

ՀՅԴ Բյուրոյի անդամները նախագահին պատմել են օրերս Արցախում ավարտված Դաշնակցության ընդհանուր ժողովի, կուսակցության առաջնահերթ խնդիրների և անելիքների մասին: