Կառուցապատողը 14 միլիոն դրամ կհատկացնի իտալացի ճարտարապետին՝ Արամի 23-ի վերականգնման նախագծի համար. Մեսչյան
Your browser doesn’t support HTML5
Կառուցապատողը 14 միլիոն դրամ կհատկացնի իտալացի ճարտարապետին՝ Արամի 23 հասցեում գտնվող «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքի վերականգնման նախագծի պատրաստման համար։ Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։