Արթուր Վանեցյանը Թբիլիսիում է

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր Թբիլիսիում հանդիպում է ունեցել վրացի գործընկերների հետ:

Ըստ ԱԱԾ պաշտոնական կայքէջի, Վանեցյանը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրին քննարկել են տարածաշրջանային ներկա զարգացումները, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Կողմերը քննարկել են նաև երկու երկրների անվտանգության ծառայությունների միջև համագործակցության, տեղեկատվության և փորձի փոխանակման վերաբերյալ հարցեր:

Հանդիպումը երկուստեք կարևորվել ու գնահատվել է որպես հարաբերությունների կայուն զարգացման, ապագային միտված ուղերձ: