Չարորակ հիվանդությունների վիրահատությունն այս տարվանից կլինի անվճար. Արսեն Թորոսյան

Your browser doesn’t support HTML5

Չարորակ հիվանդությունների վիրահատությունն այս տարվանից կլինի անվճար բոլորի համար: Շուրջ 200 քաղաքացու համար էլ պետությունը կվճարի արագացուցիչներով ճառագայթային բուժման գումարը, որի մեկ կուրսը1 միլիոն դրամ արժե: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց առողջապահության նախարար Թորոսյանը: