ԱՄՆ-ում 4 մարդ է ձերբակալվել՝ մահմեդական բնակավայրի վրա հարձակում պլանավորելու կասկածանքով

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի լոգոն, արխիվ

ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի ոստիկանությունը հայտնում է, որ երեք տղամարդ և մեկ անչափահաս է ձերբակալվել՝ մահմեդական գյուղական համայնքի վրա հարձակում պլանավորելու կասկածանքով: Տեղի ոստիկանապետն ասել է, թե հայտնաբերել են զենք ու ինքնաշեն ռումբեր, որոնք հիմա փորձաքննության են ենթարկվում Հետաքննությունների դաշնային բյուրոյի լաբորատորիայում:

Նյու Յորք նահանգի հյուսիսում Իսլամբերգ կոչվող մահմեդական գյուղական, անկլավային համայնքը հիմնադրվել է մոտավորապես երեք տասնամյակ առաջ: