Մինչև շաբաթավերջ՝ առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանի տարածքում հունվարի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը հունվարի 25-ի և 27-ի գիշերները կբարձրանա 5-7 աստիճանով: