Ռուս զինծառայողը նույն օրը Ջուլիետա Ղուկասյանից բացի այլ անձի վրա էլ է հարձակվել. Սաքունց

Your browser doesn’t support HTML5

Գյումրեցի 57-ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը նույն թաղամասում բացի Ջուլիետա Ղուկասյանից հարձակվել է նաև մեկ այլ քաղաքացու վրա: Տեղեկությունը «Ազատությանը» փոխանցեց Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը: