Վախճանվել է ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Ռաֆայել Ջրբաշյանը

Մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ այսօր, 96 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, բեմադրիչ Ռաֆայել Ջրբաշյանը:

Ըստ նախարարության, Ջրբաշյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով: