Դիտարկմանն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել առաջապահ դիրքեր. ԼՂ ԱԳՆ

ԵԱՀԿ առաքելությունը շփման գծի դիտարկում է անցկացնում, արխիվ

ԵԱՀԿ առաքելությունն այսօր հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Լևոնարխ գյուղից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում:

Ըստ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության, դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:

Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: