«Մենք շարունակաբար հայտարարել ենք, որ Թուրքիան սպառնալիքներից չի վախենում: Թուրքիային ուղղված տնտեսական բնույթի սպառնալիքները որևէ արդյունքի հանգեցնել չեն կարող», - արձագանքելով Միացյալ Նահանգների նախագահի` անցած գիշեր Twitter-ում կատարած գրառմանը, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
Անկարայում Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ թուրքական դիվանագիտության ղեկավարը նաև նշել է. - «Ռազմավարական գործընկերը չպետք է [դաշնակիցների հետ] հաղորդակցվի սոցիալական ցանցերի միջոցով»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում գրել է, մասնավորապես, թե Վաշինգտոնը Թուրքիային կկործանի տնտեսապես, եթե Անկարան հարձակվի Սիրիայում գործող քրդական ուժերի վրա: