Դանակահարել են լեհական Գդանսկի քաղաքապետին

Լեհաստան - Գդանսկի քաղաքապետ Պավել Ադամովիչ, արխիվ

Կիրակի երեկոյան դանակահարվել է Լեհաստանի խոշորագույն քաղաքներից մեկի` Գդանսկի քաղաքապետ Պավել Ադամովիչը: Միջադեպը տեղի է ունեցել բարեգործական մի միջոցառման ընթացքում:

«Ադամովիչի վիճակը ծայրահեղ ծանր է, նրա վիրահատությունը շարունակվել է շուրջ հինգ ժամ», - հայտարարել է Գդանսկի բժշկական համալսարանի ներկայացուցիչ Տոմաշ Ստեֆանիակը:

Քաղաքապետի դեմ մահափորձի հեղինակը ձերբակալվել է դեպքի վայրում: Լեհական աղբյուրների փոխանցմամբ՝ նա 27 տարեկան է, նախկինում է դատապարտված է եղել կողոպուտի համար: