«Լույս» խմբակցությունը պատրաստ է Հայկ Մարությանի գործունեությունը վիճարկել դատարանում

Your browser doesn’t support HTML5

Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանի գործունեությունը կվիճարկի դատարանում, եթե նա անուն առ անուն չհրապարակի՝ քաղաքապետարանի աշխատակիցները որքան պարգևավճար են ստացել անցած տարեվերջին, զգուշացնում է խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: