ԱՄՆ-ն սկսել է զորքերը դուրս բերել Սիրիայից

Պենտագոնի խոսնակն այսօր հայտնել է, որ ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի տարածքից իր զորքերը դուրս բերելու գործընթացը: Գնդապետ Շոն Ռայենի հայտարարությունում անվտանգության նկատառումներից ելնելով մանրամասներ չեն նշվում: «Օպերատիվ իրավիճակից ելնելով՝ մենք չենք հայտնում հստակ ժամանակացույցի, զորքերի տեղակայման կամ տեղաշարժի մասին»,- նշել է նա:

Անցած ամիս ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Սիրիայից ամերիկյան շուրջ 2-հազարանոց զորախումբը դուրս բերելու որոշման մասին, ինչը քննադատությունների արժանացավ ինչպես երկրի ներսում, այնպես էլ կոալիցիոն դաշնակիցների կողմից: