ԱՄՆ-ի պետքարտուղարը նախապես չհայտարարված այց է կատարել Իրաք

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի և Իրաքի ԱԳ նախարար Մոհամեդ Ալի ալ-Հաքիմի բանակցությունները Բաղդադում, 9-ը հունվարի, 2019թ․

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն այսօր այցելել է Իրաք: Նրա այցի մասին նախապես չէր հայտարարվել:

Իրաքի ղեկավարների ու ամերիկացի զինվորականների հետ հանդիպումներում Փոմփեոն ներկայացրել է Սիրիայից ամերիկյան զորախումբը դուրս հանելու պլանները: Նա նաև նշել է, որ Իրանը Մերձավոր Արևելքի անվտանգության սպառնալիք է մնում:

Միացյալ Նահանգների պետքարտուղարը արաբական ինը երկրներով տարածաշրջանային այց է կատարում: