Ֆրանսիան պատժամիջոցներ է սահմանում չարտոնված հավաքներ կազմակերպելու համար

Ֆրանսիայի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանում չարտոնված հավաքներ կազմակերպելու համար, այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը:

Այսպիսով ֆրանսիական իշխանությունները մտադիր են կանխել «դեղին ժիլետների» շարժման անկարգությունները:

Անկարգություններով, բռնություններով, բախումներով ուղեկցվող բողոքի ակցիաները Ֆրանսիայում մեկնարկել են նոյեմբերի 17-ին: Ֆրանսիացիների դժգոհության պատճառը կառավարության նախաձեռնած հարկային փոփոխություններն են, որից թեև արդեն հրաժարվել են, սակայն բողոքի ալիքը չի մարում: Ցուցարարները այժմ էլ պահանջում են նախագահ Էմանյուել Մակրոնի հրաժարականը:

Շաբաթներ շարունակվող անկարգությունների ընթացքում զոհվել է առնվազն 6 մարդ, շուրջ 1400 հոգի վնասվածքներ են ստացել:

Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ նոյեմբերից ի վեր ավելի քան հինգ ու կես հազար մարդ է ձերբակալվել, առնվազն 1000 հոգի դատարանի առաջ կկանգնի: