Շվեդիայում բնակվող վեց միջինասիացիներ մեղադրվում են ԻՊ-ին գումարներ փոխանցելու մեջ

Շվեդիա - Ստոկհոլմի դատարանի շենքի մուտքը, արխիվ

Շվեդիայում բնակվող Ուզբեկստանի և Ղրղըզստանի վեց քաղաքացիներ Ստոկհոլմի դատարանի առջև են կանգնել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը դրամական միջոցներ փոխանցելու մեղադրանքով: Նրանցից երեքը մեղադրվում են նաև սկանդինավյան այս երկրում հարձակում նախապատրաստելու մեջ: