Լոս Անջելեսում կայացել է «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը

ԱՄՆ - Ռամի Մալեկը՝ «Ոսկե գլոբուս» մրցանակով, Լոս Անջելես, 6-ը հունվարի, 2019թ․

Անցած գիշեր Լոս Անջելեսում կայացել է կինոյի ասպարեզում ամենահեղինակավորներից մեկը համարվող «Ոսկե գլոբուս» մրցանակների հանձնման արարողությունը:

Մրցանակաբաշխության գլխավոր հաղթող է դարձել բրիտանական լեգենդար Queen ռոք խմբին նվիրված «Բոհեմական ռապսոդիա» ("Bohemian Rhapsody") կինոնկարը: Ռեժիսոր Բրայան Սինգերի կինոնկարը հաղթող է ճանաչվել «Լավագույն դրամատիկ ֆիլմ» անվանակարգում, իսկ Ֆրեդի Մերկուրիի կերպարը մարմնավորած ամերիկացի Ռամի Մալեկը ճանաչվել է տարվա լավագույն դերասան:

2018 թվականին նկարահանված լավագույն օտարալեզու ֆիլմ է ճանաչվել մեքսիկացի Ալֆոնսո Կուարոնի «Հռոմը» ("Roma"):