Մանչեսթրի ոստիկանությունը ահաբեկչություն է որակել տարեմուտին տեղի ունեցած հարձակումը, որի հետևանքով երեք մարդ էր վիրավորվել:
Միջադեպը տեղի էր ունեցել դեկտեմբերի 31-ին գնացքի կայարաններից մեկում, հանցագործը դանակով հարձակվել էր երկու ուղևորների և մեկ ոստիկանի վրա, մինչ իրավապահներին հաջողվել էր նրան ձերբակալվել:
Դեպքին ականատես դարձած BBC֊ի թղթակիցը պատմել է, որ ձերբակալվածը հարձակման ժամանակ գոռացել է «Ալլահ աքբար» և իր գործողություննեը բացատրել այլ երկրներում շարունակվող ռմբակոծություններով:
Վիրավորներից մեկն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, երկուսի վիճակը գնհատվում է բավարար: Ոստիկանությունը որոշել է անվտանգության հավելյալ միջոցառումներ ձեռնարկել քաղաքում, որտեղ 2017ին՝ Արիանա Գրանդեի համերգի ժամանակ, ահաբեկչության զոհ էր դարձել 22 մարդ: